BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»

Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. «Երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»
25.01.2013 | 16:07

«Փաստարկ» ակումբում իր հրավիրած ասուլիսում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ դժգոհեց, որ քարոզարշավն անցկացնելու համար իր թիմակիցները մարզերում խոչընդոտների են հանդիպել. «Խոչընդոտներ ենք ունեցել Արմավիրում, ասում են՝ հունվարի 28-ը տոն է, չենք կարող դահլիճ տրամադրել: Ես ասում եմ՝ գյադեք էս կողմ կանգնեք, երբ նախագահ դառնամ՝ բոլոր գյադեքին իրենց տեղն եմ դնելու»:

Ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը` Պ. Հայրիկյանը նշեց, որ երկրում բացակայում են միջազգային պարտավորություններով ընդունված օրենքները` մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արտաքին քաղաքականություն, ազգային արժեքային համակարգ և այլն. «Եթե Հայաստանը հարգի այդ օրենքները, ապա մարդու իրավունքների հարցերում խնդիրներ չենք ունենա: Բացակայում է քաղաքական կամքը, որովհետև օրենքներն ու միջազգային պարտավորություններն ունենք: Բայց դրանով հանդերձ չենք կարողանում անցնել եվրոպական մակարդակի»:
Հայրիկյանի խոսքով` նա հիմնական թեկնածուներից մեկն է, բայց հիմնական թեկնածու չի նշանակում հաղթանակին մոտ կանգնած թեկնածու, «ես իրատես եմ, ոչ մեկի չեմ խաբի: Շատ բան կախված է մարդկանց աշխատանքից, որովհետև նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում էլ կարելի է ինչ-որ բան փոխել: Բացի այդ, ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը չէ, որ արժեքներով է առաջնորդվում, մարդկանց ավելի հաճախ հաճելի է ժպիտը, բարեհամբույր վերաբերմունքը և ոչ ծրագրերը, բայց ես երբեք դրանցով չեմ առաջնորդվել: Իմ հիմնական խնդիրը եղել են ծրագրերը»,-ասաց նա:
Բանախոսը վստահ է` եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն` իրենք առանց մեծ դժվարության առաջին փուլում կհաղթեն: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի ձայների կեսն էլ իրեն չի մնա:
ԱԻՄ առաջնորդը տեղեկացրեց, որ այսօր կրկին այցելել է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: «Ես երեք օրով որոշել եմ միանալ նրան: Բայց նրան ասել եմ, որ գործեր ունեմ և չեմ կարող ընդհատել, կողքին նստել: Չոր ծոմապահության եմ գնում»,-ասաց պարոն Հայրիկյանը: Նա Ղուկասյանին նաև ասել է, որ թեև վերջինիս պայքարի ձևը հարգում է, բայց, այնուամնեայնիվ, կոչ է արել նրան՝ երեք օր հետո իր հետ դուրս գալ հացադուլից. «Համերաշխում եմ նրա հետ մի հարցում. ՀՀ ընտրություններում ընտրակաշառք չի կարող լինել»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ